«Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծուռ». այսօր մեր շատ սիրելի Գալյա Նովենցի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին։

Նա հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, Հակոբ Ղազանչյանի մայրը։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։

1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում, որտեղ  էլ մահացել էլ  2012թ. հուլիսի 22-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Նրա ավանդը հատկապես ակնառու է կինոյում. նկարահանվել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերում, որոնցից են՝ «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք» և այլն:

2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։

Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: