Կիև-Բաքու չվերթի ժամանակ ուղևորներին տրվել են Երևանի մասին պատմող ամսագրեր

Կիևի օդանավակայանից դեպի Բաքու մեկնող ադրբեջանցիները զարմացել և զայրացել են այն իրավիճակից ինչը տեղի է ունեցել ինքնաթիռում։

Մեկնողների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ ու երբ բաժանել են Panorama ամսագիրը բոլորը կարծել են, թե ամսագրում լինելու են հետաքրքիր տեղեկություններ Ադրբեջանի մասին։

Սակայն մեծ հիասթափություն են ապրել , երբ ամսագրում հանդիպել են «Ереван: вид на горы» հոդվածին, որը եղել է ուկրաիներեն և անգլերեն լեզուներով և ներկայացրել է Երևան քաղաքի գեղեցիկ վայրերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: