Կյանքում ամեն ցավալի վիճակ կարելի է հաղթահարել, բայց կան և վիճակներ, որ ի զորու չես պաշտպանել այն․․․ Արմեն Դանիելյան

Կյանքում ամեն ցավալի վիճակ կարելի է հաղթահարել, բայց, համենայն դեպս, կան և վիճակներ, որ անհաղթահարելի լինելուց՝ նաև ամոթի ու խղճահարության զգացում են առաջացնում, ամոթ, որ ի զորու չես պաշտպանել այն, ինչը քո պատվի և արժանապատվության գործն է, քո սրբազան պարտքը սեփական Հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ…

 

Իսկ երբ հայրենակիցներիդ են հանիրավի անարգել ու վիրավորել, սպառնացել նրանց կյանքի անվտանգությանը, ապօրինաբար զրկել կյանքից և ապրում են անմեղության քողի տակ՝ խուսափելով պատասխանատվությունից, օբյեկտիվորեն առաջանում է հարցադրում՝ իրեն Հայաստանի միակ տղամարդը համարող «տղամարդը» կամավոր հրաժարվե՞լ է այդ տիտղոսից, թե մի բան է ասել է և բնավ էլ պետք չէ լուրջ վերաբերվել նրա ասածներին…

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, մի շարք կայքեր իմ նկարով տեղադրել են գրառումներ և հոդվածներ, թե, իբր ես դատավոր եմ և քննելու եմ քոչարյանի գործը… Եվ սա արվում է միտումնավոր…

Հ.Գ. Ի գիտություն իրականությունը խեղաթուրողներին, եթե ես լինեի այս գործով դատավորը կամ մեղադրողը քոչարյանը և հասարակության մեջ նողկանք առաջացնող շատ օդիոզ երևույթներ, առհասարակ ոչ միայն կկորցնեին խոսելու իրենց ընդունակությունները, այլև բառիս բուն իմաստով արևի երես չէին տեսնի…

Понравилась статья? Поделиться с друзьями: