Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաձայն եմ, իսկապես, 18 տարեկան զինվորն առաջնագծում չպետք է լինի: Այո, չպետք է, բայց ինչ պետք է անել, որպեսզի այդ «չպետք է»-ն կյանքի կոչվի: Տարբերակներ շատ չունենք, սակայն ունենք խելք ու միտք, որը կարող ենք օգտագործել: Իհարկե, այստեղ չեմ հնչեցնի իմ առաջարկները, խուսափելու համար նախ մտքագողությունից, այնուհետև որոշակի գաղտնիությունն ապահովելու համար: Կա հիանալի տարբերակ, երբ պարզապես կարելի է առաջնագծում չունենալ զինվոր, բացառել մարդկային գործոնը, այսինքն ինքնաձիգով դիրքում կանգնած զինվոր կամ պայմանագրային կարող է չլինել…»: