Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է մերժել քննություն իրականացնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա:

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է մերժել քննություն իրականացնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա Aysor.am-ը տեղեկացել է Սահմանադրական դատարանից։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հունվարի 8-ին դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով.

«Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

Դիմողի ներկայացմամբ, քրեական դատավարության օրենսգրքի նշված դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:

Понравилась статья? Поделиться с друзьями: