Հայկ Գրիգորյանի կոշտ և դիպուկ գրառումը Մարուքյանի մասին…

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարուքյանը իրան իրավաբան ա համարում, բայց տեսեք՝ ինչ է ասում. «Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում՝ Միհրան Պողոսյանը ո՞նց գնաց Ռուսաստան»:

Միհրան Պողոսյանը, որպես պատգամավոր ու անձեռնմխելի, ազատ լքել է Հայաստանը դեռ անցյալ տարի։ Ինքը սա շատ լավ գիտի, բայց իր փիառը անելու ձև է գտել։ Հետո էլ շարունակում է. «Բա որ ասում էինք՝ ազատվեք Սերժ Սարգսյանի կադրերից, ինչի՞ համար էինք ասում»:

Այս մասով համաձայն եմ, բայց դա նաև իրան է վերաբերում։ Սերժի ամենամեծ կադրը ինքն ա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: