Հայկ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին…

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք:

Մարդը վերցնում-զանգում է անծանոթներին, անձնական բնույթի հարցեր տալիս, մարդիկ սկսում են պատմել, գանգատվել, մասնավոր պատմություններ ներկայացնել և անգամ իրենց գործատուից բողոքել և այդ ամենը եթերում է հայտնվում` առանց անգամ խոսողների ի սկզբանե գիտության: Ծանուցումը մի անգամ միայն, այն էլ` մեկ բառով` «քանի որ ուղիղ եթերում ենք»-ով առաջին խոսակցության կեսերին է արվում, հետո` ընդհանրապես չի էլ արվում ևս մեկ կիսատ-պռատ բացառությամբ: Ընդ որում` հեռախոսահամարի հավաքման գործընթացը հիմնականում թափանցիկ է և համարները հեշտորեն կարելի է կռահել:

Առանց զրուցակիցների հստակ և բացահայտ իրազեկման և հստակ և բացահայտ համաձայնության՝ երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու:

Եվ որտեղի՞ց է այս սարսափելի ֆորմատը որդեգրվել:

Ո՞ր քաղաքակիրթ երկրում է Շահ Աբբասի մեթոդն այլևս հրապարակային հեռարձակվում ողջ երկրին՝ ուղիղ եթերով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: