Հանրային ռադիոյի փոխտնօրենը ազատվել է պաշտոնից: մանրամասներ

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Հարգելի բարեկամներ,
թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի…»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: