Հեռու մեզանից, որ Ալիևը հարձակվի՝ ասելո՞ւ եք, սպասի, մի հարձակվի, օյին չի, մի հատ ադապտանա՞նք

ԲՀԿ Միքայել Մելքումյանն ասում է՝ մի հատ պայմանավորվենք ԱԺ ընտրությունների ժամանակի շուրջ, որ քաղաքական ուժերը ադապտանան, հավասար պայմաններում լինեն….

Թե ի՞նչ հավասար պայմանների մասին է խոսում, մարդ չի էլ հասկանում: ԱԺ-ում ԲՀԿ-ն ունի մեծությամբ երկրորդ ֆրակցիան, հեռուստաընկերություն, լիքը կայքեր, անսահման փող կամպանիա անելու համար:

Հարցրե՞լ եք՝ իսկ մյուսները երբևէ այդպիսի ռեսուրսներ ունեցե՞լ են կամ ունե՞ն ընտրություններին մասնակցելու համար: Էլ հավասար ի՞նչ լինի, եթե մյուսների համեմատ էսքան անհավասար եք: Հրաժարվելո՞ւ եք այդ ամենից: Բա արած լինեք….. Ադապտացիան…. 200-ից քաղաքական դաշտում կաք, դեռ չեք ադապտացվե՞լ: Հեռու մեզանից, որ Ալիևը հարձակվի՝ ասելո՞ւ եք, սպասի, մի հարձակվի, օյին չի, մի հատ ադապտանա՞նք: Էս կարգի փորձանք քաղաքական ուժեր ու գործիչներ կլինեն, որ մեր ազգին պատահեց….

Понравилась статья? Поделиться с друзьями: