Հեռվից հետևում եմ և հիանում. Ինչ է պատմում Փարիզի բնակչուհին…

Փարիզի բնակչուհի Anna Matshkalyan-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հեռվից հետևում եմ և հիանում, թե ինչ սրտացավությամբ և կազմակերպված անում են հնարավորը Հայաստանում պայքարելով համաճարակի դեմ։ Իհարկե կարող ենք ասել.

«Բայց որ շուտ ձեռնարկվեր ,կամ այսպես չարվեր, այնպես արվեր ավելի լավ կլիներ և այլն» (ընդ որում ես էլ…) Փաստը՝ այսօրվա աշխատանքն աչքներիս առջև է։ Ասեմ ավելին, ոչ մի Եվրոպական երկրում այսպիսի հիգիենա և օպերատիվ աշխատանք չի արվում։ Ոչ մի Եվրոպական երկիր այսքան շուտ չանցավ գործողությունների (համեմատական), ինչպես Հայաստանը։

Այնպես որ, այն մարդիկ ովքեր դժգոհ են, գնացեք կամավոր և արեք ավելին։ Գրկում եմ նվիրյալ, սրտացավ հայերիս, առանձնահատուկ՝ առողջապահական ողջ կազմին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: