«Հրապարակ»-ը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Նրանք այնքան վրդովված են, որ նույնիսկ եկել-հասել են Երևան՝ ոստիկանապետին իրենց բողոքը հայտնելու:
ՃՈ աշխատակիցները բողոքում են իրենց վիճակից: Նրանք իրենց բնակության վայրերից կիլոմետրեր հեռու են ծառայում, բայց ամեն օր գնում-գալիս են աշխատանքի, կաշառք չկա, աշխատավարձերն էլ չեն բավականացնում գնալ-գալու ճանապարհածախսին: Լավ մեքենաները ծանոթով են բաշխվում: Եթե ծանոթ չունես, հաճախ փչացող տրանսպորտային միջոցով ես աշխատանքի գնում: Նորոգելու համար գումար չկա»:
Մանրամասները՝ թերթի համարում: