Հերթը հասավ Սերժ Սարգսյանին՝ նա կկանչվի հարցաքննության․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», – հայտարարել է ՀՔԾ պետը։ 2008-ի ի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել էր Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դեռևս երկրի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով ներգրավվել է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Понравилась статья? Поделиться с друзьями: