Հիմա ես ինչպե՞ս կաշառակեր չհամարեմ մի դատավորի, որը 2014 թվականին, ընդհանուր առմամբ 173 հազար դոլար արժողության 3 գույք է նվեր ստացել.

ԿԱՇԱՌՔԻ ԳԻՆՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Ինչ-որ մի մոծակ, երևի, այսօր կծել է դատավոր գրիգորյանին, և վերջինս ՍԴ-ից իր ուղարկած գործի նյութերը հետ է պահանջել` պատճենահանելու և վերաքննիչ դատարանին հանձնելու համար: Ի~նչ մարդասեր է: Սա «էշ նստելը մի ամոթ, իջնելը…»: սրախոսության դրվագներից է:

Բայց ես չհրաժարվեմ իմ այս ստատուսի վերնագրից, որ ավելի վաղ էր գրված, քան այդ նյութերը հետ պահանջելու լուրը լսելը:
Գրողի ծոցը գնաս, ինչու՞ պիտի այդ հանցագործն ազատ արձակվեր, որ դեռ երազանքներ փայփայեր, ինչ-որ ծրագրեր մշա…

Հիմա ես ինչպե՞ս կաշառակեր չհամարեմ մի դատավորի, որը, ըստ մամուլի հրապարակումների, 2014 թվականին, ընդհանուր առմամբ 173 հազար դոլար արժողության 3 գույք է նվեր ստացել` բնակարան, ամառանոց, ավտոմեքենա: Դա դեռ միայն մի տարում…
Բացի Սաշիկից, սեռժից ու ռոբից ուրիշ մեկը կարո՞ղ է տրամաբանական համարել, որ Հայաստանում հնարավոր է պարզապես նվեր ստնալ 173 հազար դոլար:
Հիմա չգիտենք, բայց մի օր էլ դա կպարզվի, թե գրիգորյանն ինչ գումար է ստացել ռոբից, բայց որ դա մեծ գումար է, կասկած չի հարուցում: Որ մեծ գումար չլիներ ռոբն այդքան արխային կարո՞ղ էր բացահայտ սպառնալ ու դեռ հայհոյել: Բացի դա, հավանաբար, հայհոյանքի հաջորդ օրը կամ կաշառքի գումարն է ավելացվել, կամ հայհոյանքի շարունակություն որպես` այլ սպառնալիքներ են եղել ռոբի կամակատարների կողմից: Թե չէ այդ դատավոր կոչվող գրիգորյանն ինչու՞ պիտի ծածուկ մեկ այլ, ավելի նողկալի որոշում կայացներ, այն է` գործն ուղարկել ՍԴ:  Գրողի ծոցը գնաս, ինչու՞ պիտի այդ հանցագործն ազատ արձակվեր, որ դեռ երազանքներ փայփայեր, ինչ-որ ծրագրեր մշա…
Կան տեղեկություններ նաև (իրավապաշտպան Նինա Կարապետյանց), որ այդ գրիգորյան կոչված դատավորը բազմաթիվ ապօրինություններ է գործել դատական այլ քննությունների հետ կապված:
Պարզ չէ՞ր, որ նախկին համակարգին ծառայած դատավորը (դատավորները) չէր կարող օբյեկտիվ քննություն վարել, մանավանդ մարտի 1-ի արյունալի դեպքերի հանցավոր ռոբերտ քոչարյան կոչվածին կալանքից ազատելու հետ կապված:
Լավ, հնարավոր չէ՞ր ժամանակին մի կարգին տնտղել այդ դատավոր գրիգորյանի գործունեությունը, նրա անցած ճանապարհը, բացահայտել փաստեր, որոնց հիման վրա բացարկ հայտարարվեր այդ կերպարին:
ԲԴԽ կոչված այն կառույցի ղեկավարի հրաժարականից հետո դատավորները կարծես թե ավելի են ակտիվացել, արդեն ԲԴԽ-ի վրա լիքը մեղքեր են բարդում` իրենց վրայից դրանք ցրելով: Սա, անշուշտ, իմ ասելիքը չի, չեմ էլ ուզում դրա մեջ խորանալ, բայց զարմանալ կարող եմ, թե ինչու՞ պիտի դատական այդ համակարգն այդքան պնդերեսորեն դիմադրի ու ինքնամաքրման ճանապարհից խույս տա:
Իսկ խաղը շարունակվում է, քոչարյան ռոբը ակտիվանում է. իր անձական հյուրանոցում հավաքել է մի խումբ աբիժնիկների և պայքարի մեկնարկն է տվել:
Այ դու դատավոր գրիգորյան, գրողի ծոցը գնաս, ինչու՞ պիտի այդ հանցագործն ազատ արձակվեր, որ դեռ երազանքներ փայփայեր, ինչ-որ ծրագրեր մշակեր: Չնայած ես դրան չեմ մեղադրում` ինքն իր լեշն ու գողոնը փրկելու խնդիր ունի: Բա էդ նրան լսողնե՞րը, ծափահարողնե՞րը… Դրանք  մտածու՞մ են, թե ում դեմ են պայքարելու` Նոր Հայաստանի՞: Կամ նրա հետ ու՞ր են ուզում գնալ, նախկին ռեժիմի ճահի՞ճը: Լավ էլ իրենց սազական միջավայր են ընտրում դրանք, որոնց մակդիրն այնքան կեղտոտ է, որ ափսոսում եմ էջս էլ, ընկերներիս բառապաշարն էլ:
…Իսկ դուք` Նոր Հայաստանը սիրող իմ ընկերներ, լավ մնացեք ու հավատացեք, որ լավ օրերը առջևում են:
Ֆեյսբուք՝ Ալիս Սողոմոնյան

Понравилась статья? Поделиться с друзьями: