ՀՀԿ-ի ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին։Վահան Կոստանյան

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան արթնացա, վիդեո նայեցի ու տեսնեմ մի ամբողջ փիառ թիմ ա վատացել։ Նման անկեղծություն հանրապետական կուսակցության կողմից նախընտրական փուլում ակնկալել անգամ հնարավոր չէր։ Շարունակում եմ պնդել, որ այս կուսակցության ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին։ ՀՀ քաղաքացիները ոտքի կանգնեցին ցույց տալու, որ այն հոտային հոգեբանությունը, որը տարիներ շարունակ նախորդ ռեժիմը փորձում էր ներդնել քաղաքացիների մեջ, չի ստացվել ու չի ստացվելու, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր սեփական դեմքը։ Մենք մերժել ենք ՀՀԿ-ին մեզ որպես ամորֆ ամբոխ դիտարկելու պատճառով։
Մեր քաղաքացիները մեջքով են շրջվել այն ուժին, որը իր երևակայան բարձունքից փորձել է դաստիարակել՝ ընդունելով իրենց կողքին քայլող, հարվածներ ընդունող, անգամ սայթաքող քաղաքական ուժին։

ՀՀԿ նախընտրական հոլովակի ձախ կողմում կարելի է նկատել կանգած մեկ անձի։ Ակնհայտ է՝ սրանով այս մտահղացման հեղինակները փորձել են ցույց տալ Փաշինյանին։ Միևնույն ժամանակ մեկ այլ անձ է կանգնած նաև նժարի հակառակ կողմում։ Հիմա խնդրում եմ բացատրեք՝ ում եք պատկերել։ Սերժ Սարգսյանի՞ն, Վիգեն Սարգսյանի՞ն, Արտաշես Գեղամյանի՞ն, Հայկ Բաբուխանյանի՞ն։

Հ․գ․ Տեսնես ժամանակին ԵԽԽՎ այցելող ՀՀԿ-ականները, ովքեր ահազանգում էին մեր քաղաքական ուժի կողմից հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու մասին, տեսե՞լ էին նախօրոք այս հոլովակը։ Իսկ ի՞նչ են ասելու իրենք Ստրասբուրգ հաջորդ այցի ընթացքում։ Հավանաբար, գիտակցում են, որ պաշտոնական այցեր երկար տարիներ էլ չեն լինելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: