ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ նույն ձևով կարող է տապալել ընդդիմություն լինելու իրենց հնարավոր տրվելիք մանդատը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: «Եվ ես չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ-ի ու մեր միջև»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ ՀՀԿ սխալը կայանում է նրանում, որ անկեղծ չես ինքդ քեզ հետ: «Երբ անկեղծ չես ինքդ քո հետ, բոլորը դա տեսնում են և չեն ընկալում որևէ հայտարարություն»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն մինչև օրս չի կարողանում գիտակցել այն իրողությունը, որ այլևս իշխանություն չեն, և այլևս ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Եվ ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է լինելու հաջորդ ընդդիմությունն ու իշխանությունը: