ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի արձագանքը Արթուր Ալեքսանյանի հերթական հաղթանակին.

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հերթական հաղթանակին

«Արթուր ջան, շնորհակալություն մեր երկրի պատիվն ու դրոշը կրկին բարձր պահելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ և ոգեշնչող օրինակ»,- գրել է նա:

Ավելի ուշ Աննա Հակոբյանը անդրադարձել է Գևորգ Ղարիբյանի հաղթանակին և տեղադրել է Գևորգի լուսանկարը՝ կից գրելով հետևյալը․

«Եւս մեկ մեդալ եւս մեկ պարծանք»

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: