ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվում է իր ծառայողական ավտոմեքենաներից.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: