Հուսանք, որ հարմար գնի դիմաց Հայաստանի վարչապետը կվերադառնա համեմատաբար բարենպաստ պայմանավորվածությամբ»:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Թեև այդ մասին համարյա չի խոսվում, սակայն ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են: 2013-ին ստորագրված գազային խայտառակ համաձայնագրերով մենաշնորհները «Գազպրոմին» տրվեցին 30 տարով, իսկ գազի գինը ֆիքսվեց միմիայն 5 տարով (որը լրանում է 5 օրից): Ավելին, այդ մենաշնորհի պատճառով մենք նաև չենք կարող Իրանի հետ գազային բանակցություն վարել: Արդյունքում Ռուսաստանը վայլելու է մենաշնորհի միջոցով մեզ գին թելադրելու (կամ ճնշելու) բերկրանքը և շահավետ գինը փոխարինելու է որևէ այլ դիվիդենտի հետ: Հուսանք, որ հարմար գնի դիմաց Հայաստանի սուվերենության հերթական բաղադրիչը չի փոխանցվի Կրեմլին և վարչապետը կվերադառնա համեմատաբար բարենպաստ պայմանավորվածությամբ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: