ՀՐԱՏԱՊ. Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը

Հենց նոր տեղեկացանք, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

ՀՀ իշխանությունները չի բացառվում, որ նրան են տեսնում Բակո Սահակյանի իրավահաջորդ։ Ինքը՝ Արայիկ Հարությունյանը իրեն «ճիշտ է պահել» նոր իշխանությունների հանդեպ։

Понравилась статья? Поделиться с друзьями: