Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը օպերատիվ արձագանքել է ու հայտարարություն տարածել։

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանում բան է եռում, որն արտացոլվելու է հայ-ղազախական հարաբերությունների վրա։ Կենցաղային հողի վրա կատարված մահացու ելքով կոնֆլիկտի ֆրեյմինգը ԶԼՄ-ներով արդեն մտահոգիչ պետք է լինի։ Այսպիսի կոնտեքստավորում տեղի է ունենում Ռուսաստանի կողմից (սովետ) միութենական պետություն ստեղծելու դիսկուրսի խորապատկերին, երբ այլ երկրներ էլ կարող են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը…. Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ապշերոնի խանի ձեռքերն են երկարել ու նրա ակնհայտ թիրախներից է Հայաստանի «թղթով» դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը… Արդեն տեսել եմ, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը օպերատիվ արձագանքել է ու հայտարարություն է տարածել։ Պետք է օպերատիվ կապ լինի Հայաստանի ու Ղազախստանի կառավարությունների, նախագահների ու ԱԳՆ-ների միջև։ Միաժամանակ պետք է պարզվի, թե ովքեր, իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանն ինչպես, ում միջոցով ու եղանակներով է փորձում ջրեր պղտորել։
Հ.Գ. Ռեպորտաժում հնչեցվող Լևոն Միրզայանը, որ ղազախների ճնշման մեջ դերակատարում է ունեցել, տեսնես կապ ունի՞ մոսկվայաբնակ տխրահռչակ Գևորգ Միրզայանի հետ։ Գիտեմ, որ սովետասեր ու բոլշևիկասեր այդ տհաճությունը Կենտրոնական Ասիայում է ծնվել։ Կարո՞ղ է պապը լինի…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: