Մայրն ու անչափահաս դուստրը փորձել են ցած նետվել Դավիթաշենի կամրջից․մանրամասներ

Երևանում կանխել են մոր և անչափահաս դստեր ինքնասպանության փորձը։

Sputnik Արմենիայի տվյալներով` հուլիսի 8–ին, մոտ 45 տարեկան մի կին, անչափահաս դստեր հետ, անցել է Դավիթաշենի կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ, որ նետվի կիրճը:

Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի: Նա հավաքվածներին հայտնել է, որ այդ ծայրահեղ քայլի պատճառն իր ֆինանսական ծանր վիճակն է:

Մեր տեղեկություններով` կինն ամուսնուն կորցրել է մի քանի տարի առաջ և այժմ դստեր հետ ապրում է Դավիթաշեն թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում, որտեղ չկան ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ:

Այս ամենից բացի նրանք ունեն հանապազօրյա հացի խնդիր:

Понравилась статья? Поделиться с друзьями: