Մենք՝ ծնողներս էինք պահում մեր զինվորներին, իսկ դուք պետբյուջեի փողերն էիք մսխում : Ոսկան Սարգսյանը ՀՀԿ ական ղեկավարներին.

 

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարքի հետ կապված խնդիր ունեցող կանայք կան, ովքեր շատ են խոսում այլ կանանց անբարոյականությունից: ՀՀԿ-ական ղեկավարներն աղմկում են մեր բանակի խնդիրներից, ադրբեջանական լրատվամիջոցները նրանց հավեսով մեջբերում են: Ասեմ՝ դուք Հիմալայների ձյան նման ճերմակ չեք, դուք եք անվտանգության խնդիրներն անտեսել, բանակը նախորդ դարի 80-ական թվականների զենքերի հույսին թողել: Երկու տարի «Այրարատ» կինոթատրոնի մոտից սնունդ, հագուստ, սափրվելու պարագաներ եւ փող եմ ուղարկել Աղդամում ծառայող զինվորիս, բեռի ամեն կիլոգրամի համար տեղափոխողողին վճարել 500 դրամ, նաև՝ ուղարկվող գումարի 10 տոկոսը: Մենք՝ ծնողներս էին պահում մեր զինվորներին, իսկ դուք պետբյուջեի փողերը մսխում էիք: 2016թ. ապրիլին Արցախում 800 հեկտար հակառակորդին զիջելուց հետո «Ապահով Հայաստան» կարգախոսով ձեր ղեկավարը և դուք պետք է իշխանությունից փախած լինեիք: Հնում պատերազմում պարտված թագավորի գլուխը կտրում էին, իսկ դուք դեռ հոխորտում եք ձեր պարտված զորավարի ստվերային գլխավորությամբ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: