Մենք հարկ վճարենք, որ Քոչարյանի ընտանեկան բիզնեսը միլիարդների հասնի. Ստյոպա Սաֆարյան

Ես կատեգորիկ պնդում ու պահանջում եմ, որ Հայաստանի վրա դրված այս 1,6 միլիոն եվրոն վճարեն Ռոբերտ Քոչարյանը /այդ ժամանակվա նախագահ/, Դավիթ Հարությունյանը /արդարադատության նախարար/, Երվանդ Զախարյանը /Երևանի քաղաքապետ/ և ունեզրկումը հաստատած դատավորը՝ Արման Մկրտումյանը։ Սա մարսելու բան չէ։

Սա այլանդակություն է։ Մենք հարկ վճարենք, որ Քոչարյանի ընտանեկան բիզնեսը միլիոնների ու միլիարդների հասնի․․․ Որ օրը կառավարությունը որոշում ընդունեց, որ դա բյուջեի հաշվին է լինելու, փողոց ենք դուրս գալու, տարբերակ չկա․․․․
Ու դեռ Հրայրն ու ՍԴ խմբակն էլ ՄԻԵԴ են դիմում, որ Քոչարյանի իրավունքները պաշտպանվեն․․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: