“Մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց գտալու…

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հստակ չպատասխանեց հարցին՝ կարող է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորել Սերժ Սարգսյանը: «Ես խնդրում եմ՝ քանի որ միանձնա կարծիքներ մենք չենք հայտնում, քանի որ մեր համաժողովը մոտ օրերս պետք է տեղի ունենա, և դրա վերաբերյալ դեռ չկա քաղաքական որոշում, մի փոքր հաբերությամբ զինվեք, և մենք կհայտարարենք դրա մասին»,- ասաց Բաղդասրայանը:

Նա նշեց, որ առաջիկա օրերին հստակ կպատասխանեն հարցին՝ մասնակցելու են ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ: Այն տեղեկությունները, թե արդեն հայտնի է ՀՀԿ ցուցակի առաջին հինգ համարների անունները, Բաղդասարյանը հերքեց, ասաց, որ դրանք ենթադրություններ ենք:

Ընտրություններին մասնակցելու դեպքում, ըստ Բաղդասարյանի, իրենց ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ: Քաղաքական զարգացումների արդյունքում են, նրա խոսքով, նման որոշում կայացրել: Առավել ևս հիմա, ըստ Բաղդասարյանի, իրենք ընդդիմադիր կերպարով են հանդես գալիս, և ցուցակը պետք է լինի ընդդիմադիր ուժին հարիր ցուցակ:

“Մեր նպատակն է ձևավորել քաղաքական պառլամենտ՝ պառլամենտական երկրին հարիր: Մեզ համար երբեք գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ ընդդիմություն: Քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն լինել և ընդդիմություն, և իշխանություն”,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է լինել փոքրամասնություն, այդ գնահատականը պետք է տա ժողովուրդը: Ճիշտ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մտնում է քաղաքական դաշտ, պետք է պայքարի, որպեսզի վերցնի մեծամասնություն, լինի իշխանություն: Եթե այդ նպատակը չկա, ուրեմն, ըստ Բաղդասարյանի, քաղաքական ուժերը ընտրություններին գնում են այլ նպատակներով, պարզապես գոյություն պահպանելու համար:

“Մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց գտալու, վերականգնվելու, և կլինի՞ հնարավորություն, մենք կվաստակենք համապատասխան ձայներ, չի լինի, կդառնանք որպես ընդդիմադիր: Հնարավոր է այնպես լինի, որ ընդհանրապես ներկայացված չլինենք, բայց մոտեցումը քաղաքական է”,- ասաց նա: Հարցին, թե ինչպիսի՞ ընդդիմություն է լինելու ՀՀԿ-ն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ արմատական:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: