Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այցելել էր առաջնագիծ, որտեղ աշխատանքային քննարկում են ունեցել։
«Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը լարված է, բայց կայուն և վերահսկելի է, ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակը։ Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի։ Դա պետք է արձանագրեն և Հայաստանում, և դրսում։ Մեր վստահությունը հիմնված է մեր զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- ասաց վարչապետը։