Մեր օրիգինալ քաղաքապետը Երևանով շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով, հեծանիվով և մետրոյով

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։

Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակելու է երթեւեկել հեծանիվով, ինչպես որ նախկինում արել է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով»։

Հայկ Մարությանը հայտնեց նաեւ, որ աշխատանքի է գալու առանց փողկապի։ Նշենք, որ Երեւանի ավագանու առաջին նիստին քաղաքապետն առանց փողկապի էր։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: