Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը խանգարո՞ւմ է Սամվել Կարապետյանի ռեստորանին
Մոտ 20 տարի հասարակությունը սպասում է, թե երբ է տեղադրվելու ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը: Հուշաքարը՝ «այստեղ տեղադրվելու է Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը» գրությամբ գտնվում էր Գլխավոր և Մաշտոցի պողոտաների հատման վայրում:
Վերջերս նշված տարածքում շահագործման հանձնվեց ժամանակակից այգին, որը սկսվում է ռուսաստանաբնակ միլարդատեր Սամվել Կարապետյանին պատանող Seasons ռեստորանով:
Այսօր տեսնում ենք, որ հուշաքարը նշված վայրում չէ, այլ հանգրվանել է այգու հասարակական զուգարանի հարևանությամբ:
Մի՞թե ազգային հերոսի կառուցվելիք հուշարձանը կխանգարեր Կարապետյանի ռեստորանի ճակատին, որն ի դեպ, փակում է ողջ այգու հեռանկարը: Չէ որ, տարներ առաջ հայտարարված հուշարձանի մրցույթով նախատեսված էր, որ այն պետք է տեղադրվի այգու առանցքով: Հարցի պատասխանը ակնկալում ենք ստանալ Երեևանի քաղաքապետարանից:
Նախկին ռեժիմը հնարավորինս խոչըդոտում էր Ազգային հերոսի արձանի տեղադրմանը: Հիմա ապրում ենք Նոր Հայաստանում, սակայն ականատեսն ենք լինում ավելի տխուր պատկերի: Մի՞թե Կարեն Դեմիրճյանն արժանի է նման վերաբերմունքի: