Մի հատ ձեզ նայեք, փողոցներ աղտոտող, արձաններ ոչնչացնող, երկիր չփայփայող ձեզ, ու նոր քամահրեք ուրիշ ազգերին»:

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ կարող է շահավետ լինել փոխգործակցության առումով: Վիետնամը հետաքրքիր երկիր է. պատերազմ է տեսել, սով, կոռուպցիա (հիմա էլ կա), նաև զարգացում ապրել-ապրում: Վիետնամը ֆրանսիական մշակույթի կրող է՝ ինչ-որ առումով (պայմանավորված նախկինում Ֆրանսիայի գաղութը լինելով), բայց և ասիական երկիր է՝ իր սեփական մշակույթով, սովորույթներով:

Վիետնամցիները սիրում են ծաղիկներ, տոն, ուրախություն: Սա ինձ շատ է դուր գալիս: Հայաստան-Վիտենամ տուրիստական ուղղությունը զարգացած չէ, կարելի է այս մասին մտածել, թեև ճանապարհը երկար է, բայց կարող է փոխշահավետ լինել:

Մի ընկեր ունեմ՝ վիետնամագետ, ոչ միայն հրաշալի վիետնամերեն գիտի, այլև հենց Վիետնամը: Ուշագրավ բաներ է պատմել վիետնամցիների մասին, պատերազմի տարիներին նրանց՝ գոյատևման ձևեր փնտրելու, կարիքը հաղթահարելու մասին:

Ամեն ժողովուրդ իր պատմությամբ արդեն իսկ հարուստ է, իսկ փոխշփումները միշտ էլ արդյունավետ կարող են լինել: Սա նրանց համար, ովքեր երեկվանից խոսում են, թե ինչու է վարչապետը Վիետնամ մեկնում, ինչ երկիր է որ: Մի հատ ձեզ նայեք, փողոցներ աղտոտող, արձաններ ոչնչացնող, երկիր չփայփայող ձեզ, ու նոր քամահրեք ուրիշ ազգերին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: