Նախարարությունների թիվը 12, առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատել. Նիկոլ Փաշինյան

Նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: «Նախընտրական շրջանում ասվել է՝ մենք կփորձենք 12 նախարարությունում տեղավորվել»,-ասաց նա:

Հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի առաջարկ կա, կտեսնեն: Նա նշեց, որ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ որ վերջնական լինի, կհաստատենք»,- ասաց նա:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդյոք Լիլիթ Մակունցն է լինելու, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս դեռևս քննարկման հարց է:

Ըստ վարչապետի՝ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, և նշանակումները խնդիրներ առիթ չեն կարող հանդիսանալ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: