Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք հասցրել են հեռանալ են Հայաստանից…

Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսը տեւական ժամանակ է հեռացել են Հայաստանից, եւ չեն պատրաստվում վերադառնալ։ Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հեռացել են Հայաստանից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ  Գագիկ Խաչատրյանը դեռ ամռանը տեղի ունեցած իրադարձություններից հետո է  հեռացել Հայաստանից, ավելի ուշ ԱՄՆ տեղափոխելով նաեւ ընտանիքին։

Մեզ հայտնի դարձավ, որ հեղափոխությունից առաջ Գագիկ Խաչատրյանը մտադիր է եղել Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում հերթական էլիտար շենքը կառուցել, սակայն ներքաղաքական զարգացումները եւ վերջինիս քաղաքական «պապայի» մերժումը ստիպել են Խաչատրյանին հետ կանգնել որոշումից, եւ նա իր հսկայական միջոցները  տեղափոխել է Միացյալ նահանգներ։

Տեղեկությունների համաձայն ԱՄՆ-ում է հաստատվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը։ Կան տեղեկություններ, որ նրա ընտանիքը եւս նոր Հայաստանում, եւ նոր իրավիճակում իրեն չի պատկերացում։

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին, ապա վերջինս էլ «քաղաքական ապաստան» է փնտրելու Գերմանիայում, որտեղ ունի թանկարժեք բնակարան։

Понравилась статья? Поделиться с друзьями: