Նարեկ Սարգսյան <<Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանի մեկուսարաններում պահվող ամենավտանգավոր հանցագործն է>>

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանի մեկուսարաններում պահվող ամենավտանգավոր հանցագործն է։ Գրեթե 100 ցմահ բանտարկյալները միասին վերցրած, իմ կարծիքով, պակաս վտանգավոր են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար, քան միայն Քոչարյանը։ Ցմահ բանտարկյալները, եթե նույնիսկ անուղղելի են, ապա ազատության մեջ վատագույն դեպքում կարող են նորից մարդ սպանել։ Իսկ Քոչարյանի ազատությունն ուղիղ սպառնալիք է ողջ ժողովրդի անվտանգությանը։ Հույս ունեմ, որ Քոչարյանի խափանման միջոցն այլևս երբեք չի փոխվի և նրա նկատմամբ կկիրառվի պատժի առավելագույն չափը` ցմահ բանտարկությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: