Նա, ով ուզում է մեր և ժողովրդի միջև առկա կապը պղծել բերովի, ասովի ձայներով, այս ձայները մեզ հարկավոր չեն…Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, որ այս ընտրություներում ժողովրդի կամքը հստակ արտահայտվի: Որևէ մեկը Հայաստանում իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի, բացահայտ կամ թաքուն պարտադրել ու հարկադրել որևէ ընտրության: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ անցել են այն ժամանակները, երբ գործարանի տերերը, տնօրենները, քաղաքապետերը, գյուղապետերը Հայաստանի քաղաքացուն պիտի ասեն, թե նա ում ընտրի: Այս հեղափոխությունը ՀՀ քաղաքացուն դարձրել է ինքնիշխան:

“Եվ որևէ մեկը, ով Հայաստանի քաղաքացուն կպարտադրի ընտրություն, մեր քաղաքական հակառակորդն է, և պետք է սպասի, որ մենք գալու ենք իր հետևից: Նա, ով ուզում է մեր և ժողովրդի միջև առկա կապը, վստահությունը մթագնել, պղծել բերովի, ասովի, ցուցակովի ձայներով, այս ձայները մեզ հարկավոր չեն, մեզ հարկավոր է միայն ՀՀ ազատ, ինքնիշխան, հպարտ քաղաքացու ձայնը”,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: