Նիկոլայ Բաղդասարյանը, դատավոր Հրայր Թովմասյանին…

«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»:

Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը չպետք է գնա դատարան, քանի որ ինքն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ:

Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Վահե Գրիգորյանն ընտրվել է ճիշտ ընթացակարգով,  նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդնպիսին է, ինչպես ընտրվեց Վահե Գրիգորյանը, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: