ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, երկրում օրեցօր դավադրություն է հասունանում, իսկ դու Լյուքսեմբուրգ ես գնում, այնտեղից Բրյուսել, այդտեղից էլ 1 ժամով Երևան, Երևանից Պեկին: Չարենցի վրդովված բերանով ասեմ՝ «դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում»: Հրանուշի… բերանով ասեմ՝ «արի տուն» և երգի բառերով ասեմ՝ «եկել ես՝ մնա» մի 3 ամիս, որ հասկանաս թե ի՞նչ է կատարվում երկիր դրախտավայրում և վերջ դնես այս անիշխանական հեղափոխությանը: Այլապես, մեզ չմեղադրես, որ ժամանակին քեզ չենք զգուշացրել: Հա, գալուցդ հետո առաջին քայլդ պիտի լինի Օսիպյանին հեռացնելը, որը քո բացակայության ժամանակ դատարանի դահլիճ է թողնում միայն երդվյալ (նաև նագանի վրա) քոչոյականներին»:
«Նիկոլ արի նտուն տես ինչ է կատարվոմ քո երկրում». Երջանիկ Աբգարյան
