Նիկոլ Փաշինյանը իր և Ալիևի հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

Արդեն հայտնել էինք, որ Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձել է այդ հանդիպման բովանդակությանը: «Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ էստեղ ենք, հարցրել են՝ արդյոք դեմ չենք հանդիպմանը, ասել ենք՝ ոչ, նույնն էլ Ադրբեջանի նախագան է ասել, ու մենք ոչ պաշտոնապես զրուցել ենք ու հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որը եթե նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից… Ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ի՞նչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ի՞նչ հնարավորություններ ու անհնարինություններ: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ուղղակի մտքեր ենք փոխանակել: Քննարկումներում խոսվում է էն ամեն ինչի մասին, ինչի մասին ասում ենք հրապարակային: Լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, գործիչներ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել՝ տեսեք, դավադրությունների տեսություններ կան: Դավադրություններ չեն կարող լինել, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին: Իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում է, թե ես կամ կառավարությունը կարող ենք դավադրության մեջ ներքաշվել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: