Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին:ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: