Նիկոլ Փաշինյան: «Հաստատեցինք ներդրումային նոր ծրագիր, 250 նոր աշխատատեղերի ակնկալիքով».

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կառավարության որոշմամբ հաստատված՝ գերակա ոլորտում ներդրումների ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 7 անգամ, իսկ այդ ներդրումներով ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 4.5 անգամ:

Այսպես՝ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը գերակա ոլորտում հաստատել եւ արտոնություն է տվել 11 ծրագրի, որի արդյունքում ակնկալվել էր գեներացնել շուրջ 35.3 մլն դոլարի ներդրում և 502 աշխատատեղ:

2019 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը հաստատել է 25 ծրագր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերի թիվը՝ 2379:

Այսօր էլ հաստատեցինք եւս 1 մլրդ 241 մլիոն դրամի ներդրումային ծրագիր, 250 նոր աշխատատեղերի ակնկալիքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: