Նիկոլ Փաշինյան: Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 30 տարի թալանել են երկիրը…

Այն, ինչ իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, դատապարտելի ակցիա է, եւ ՀՀ կառավարությունը դրա վերաբերյալ ձեռնարկել եւ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ սահմանին զոհված զինծառայողի վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու խնդրին՝ Փաշինյանն արձագանքեց․

«Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Որ աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս։ Իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ ազգային արժեքների համար ես բռնություն եմ կիրառել։ Եթե էդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն՝ էդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական եւ դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրությունը չշփոթի թուլության հետ»,-մեկնաբանեց վարչապետը։

Понравилась статья? Поделиться с друзьями: