Նյու Յորքից եկած կնոջ պատասխանը, հուզել է տիկին Աննա Հակոբյանին…

Լուսանկարում՝ Աննա Հակոբյանն ու Նյու Յորքից վերադարձած Ռիման

Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Նյու Յորքից վերադարձել է եւ որոշել մշտական բնակություն հաստատել Երեւանում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը․

«Ռիման է: Այսօր ցերեկը Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ եւ ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Նյու Յորքից վերադարձել է եւ որոշել մշտական բնակություն հաստատել Երեւանում: Երազանքս է, որ սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցները մի օր վերադառնան Հայաստան ու իրենց տաղանդով, գիտելիքներով եւ ունակություններով շենացնեն մեր երկիրը»,-գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: