Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է 77-ամյա տանտիրոջ դին. մանրամասներ

Հուլիսի 15-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ.Շ.-ի (ծնված 1942 թ.) դին:

Понравилась статья? Поделиться с друзьями: