ՈւԼԼԱ ԹՈՐՍԵԼ-ԱԶՆԱՎՈւՐ
«Սերը, հետաքրքիր աշխատանքը և ճանապարհորդելու հնարավորությունը…»։
Երջանկության բունինյան այս բանաձևը լիովին համապատասխանում է Շառլ Ազնավուրի ապրած կյանքին։
1998 թ. CNN հեռուստաընկերության և «Time» ամսագրի հարցումով 20-րդ դարի մեծագույն էստրադային երգիչ ճանաչված Ազնավուրը ոտքի տակ է տվել ամբողջ աշխարհը, իր երգերով նվաճել Փարիզն ու երկրագունդը, ապրել տասնյակ սիրային արկածներ։
Բայց նրա մեծ սերը շվեդուհի, իրենից 20 տարով փոքր Ուլլա Թորսելն էր (ծնվել է 1944 թ.)։ Բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնացան 1967-ին, ունեցան երեք զավակ։ Մինչև Շառլի վերջին շունչը Ուլլան նրա կողքին էր…