«Շարմազանով կյանքդ թաղեմ, որտեղ բռնեմ գլուխդ…»

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է
տարածել վաղն առավոտյան երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ։
Հղում կատարելով ՀՀ սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, որոնք
վերաբերում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն և սահմանադրական
կարգը տապալելուն, Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում
«վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման և
հավասարակշռման սկզբունքը և մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ և
իրավունքներ»։

Նախկին իշխող ուժը նաև «խստորեն» դատապարտում է «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից
ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի
վրա»։
«Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության և
իրավունքի գերակայության սկզբունքներին։ Այն խորացնում է հասարակության պառակտումը,խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձևավորումը և նոր զարկ տալիս
անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի
հետևանքներով», ֊ ասված է հայտարարությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: