Շղթայական ավտովթար Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ 1 հոգի տեղում մահացել է :ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել:

Понравилась статья? Поделиться с друзьями: