Շնորհակալություն Նիկոլ՝ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…

Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։

Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար…

Դե իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց….

Հա բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ – օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ ու անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն…

Բայց ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ… բա էլ հերոսը ոնց է լինում???

Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին: Շնորհակալություն Նիկոլ…

Понравилась статья? Поделиться с друзьями: