Այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նման որոշման եկավ այն բանի համար, որ ՀՀԿ կազմակերպեց արտահերթ նիստ, որտեղ ընդունվեց մի օրենք, որը բորբոքեց հանրությանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Շարմազանովը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ։
Հանրապետական կուսակցությունը տեսականորեն չի մերժում քննարկումները ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև։
Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դեմ են հրատապ ընտրությունների քննարկմանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել չի նշանակում համաձայնել, չքննարկել չի նշանակում կապիտուլացվել, քննարկել չի նշանակում ինչ ասի Փաշինյանը, հալած յուղի տակ ընդունել։
Քննարկել նշանակում է, որ ցանկացած քաղաքական թիմ իր օրակարգով է գալիս և ընդհանուր օրակարգի վերաբերյալ իր առաջարկություններն է անում։
Մենք, որպես քաղաքական ուժ, մի հատ կլսենք Փաշինյանի օրակարգը, կտեսնենք ինչպիսի օրակարգ է, կտեսնենք ինչպիսի ձևաչափ է առաջարկում, այն ժամանակ մենք կասենք։
Այս պահին քանի որ մենք չգիտենք ինչ օրակարգ է առաջարկելու, ինչ ձևաչափ է առաջարկելու, սպասենք, էն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք։
Տեսականորեն մենք որևէ երկխոսության երբեք դեմ չենք եղել։
Ազատության այն հարցին թե Դուք ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին:
Ի վերջո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ ամրագրված է արտահերթ ընտրությունների անցկացումը:
Շարմազանովը պատասխանէլ է․
– Ոչ թե արտահերթ, այլ հրատապ։ Մենք արտահերթի քննարկմանը կողմ ենք, բայց մենք հրատապին ենք դեմ։
Էդուարդ Շարմազանովը իր շատ հայտարարություններով հաճախ է բորբոքել հասարակության տրմադրությունը։
Շատերը անգամ, կոչեր են հնչեցնում, որ Շարմազանովն անհապաղ պետք է ձերբակալվի՝ ժողովրդի մեջ լարվածություն և ժողովրդի կամքին դեմ գնալու համար։
Հայտնի է, որ Շարմազանովը մեծ դիրք ունի Հանրապետական կուսակցության մեջ և շատ որոշումներ կայացվում են նրա անմիջական հորդորով։
Նիկոլ Փաշինյանը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամնգին․ իր էջում գրում է Տաթև Մելիքյանը։