ՇՏԱՊ. ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ..!!!ՈՒՇԱԳՐԱՎ. Անզգույշ քայլ ԵԽԽՎ-ից. Ով է գրել Հայաստանի վերաբերյալ այդ հայտարարությունը…

Հայաստանում իրավիճակի առնչությամբ հայտարարություն է արել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Յուլյա Լավոչկինան, որը ներկայացնում է Ուկրաինան:

Նրա հայտարարությունը պարունակում է ուշագրավ դրույթներ, թողնելով տպավորություն, թե Լավոչկինա խորհրդանշական ազգանունով համազեկուցողի հայտարարությունը գրել են Հայաստանի խորհրդարանում իրենց տեղերի համար մարտնչող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

Համենայն դեպս, ԵԽԽՎ համազեկուցողը, որը պատրաստվում է գալ Երեւան, խոսում է այն այսպես ասած կատեգորիաներով, ինչով այս օրերին խոսում են նախորդ համակարգի քաղաքական եւ քարոզչական ներկայացուցիչները՝ իբրեւ թե արտահերթ ընտրության հապճեպության վտանգավորության, ռիսկերի, աննպատակահարմարության մասին:

Երբ այդ մասին խոսում են Հայաստանի նախորդ համակարգը ներկայացնող ուժերը, որոնք կորցնում են մեծամասնություն եւ այսպես ասած քաղաքական գերակայության ու հեռանկարի որեւէ հնարավորություն, դա հասկանալի է:

Հասկանալի չէ, երբ այդ մասին խոսում է ԵԽԽվ համազեկուցողը, ակներեւաբար չտիրապետելով Հայաստանի ոչ միայն ներկայիս իրողություններին, այլ նաեւ նախորդ համակարգին, դրա բնույթին, տրամաբանությանը:

Ի՞նչ է կորցնում նա, կամ ԵԽԽՎ-ն, եթե Հայաստանում տեղի է ունենում արտահերթ ընտրություն այն ժամանակացույցով, որն ակնկալում է հասարակության մեծամասնությունը:

Իսկ այն, որ դա ակնկալում է հասարակության մեծամասնությունը, ակնառու էր առնվազն հոկտեմբերի 2-ի երեկոյից, երբ հաշված րոպեների ընթացքում Երեւանի կենտրոնում հավաքվեց մի քանի տասնյակ հազար մարդ:

Ստրասբուրգից այդ ամենը գուցե տեսանելի չէ, կամ վատ է տեսանելի, գուցե նույնիսկ ընկալելի: Կամ ամեն ինչ լավ էլ տեսանելի ու ընկալելի է, եւ հենց այդ պատճառով էլ հնչում են այդօրինակ հայտարարություններ:

Դա Լավոչկինայի գործն է, սակայն խնդիրն այն է, որ նա ռիսկի տակ է դնում Հայաստանում Եվրամիության, Եվրոպայի գործը, Հայաստան-Եվրոպա հարաբերության գործը, որովհետեւ նա զբաղված է նույն բանով, ինչով Հայաստանի նախորդ համակարգում խորհրդարանի տեղերը փողով գնած ուժերը՝ նա զբաղված է Հայաստանի հանրությանը, Հայաստանի քաղաքացուն արհամարելով:

Եթե դա աներ քաղաքացի Լավոչկինան, ապա դա նրա գործն էր, նրա խնդիրը՝ Հայաստան-Լավոչկինա հարաբերությունը հազիվ թե ճակատագրական լինի թե մեկի, թե մյուսի համար: Բայց դա անում է ԵԽԽՎ համազեկուցող Լավոչկինան, հետեւաբար հարվածի տակ է դրվում Հայաստան-Եվրոպա հարաբերությունը:

Իսկ դա իհարկե ոչ ճակատագրական, այդուհանդերձ շոշափելի հարված է թե Հայաստանի, թե Եվրոպայի շահերին: Ու հարգարժան համազեկուցողը դիտավորյալ, կամ գուցե ակամա, կարող է այդ շահերը հարվածի տակ դնել հանուն սպառված տնտեսա-քաղաքական համակարգի մի խումբ ուժերի:

Բանն այն է, որ Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական մրցակցության, իրավականության հարցերը անկասկած հույժ կարեւոր են:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի նոր իրավիճակը ոչ թե առաջացնում, այլ լուծում է տալիս այդ հարցերին, ասպարեզից հեռացնելով ուժերի, որոնք տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականության հռչակագրերի ներքո իրականում սպանել են քաղաքականությունն ու քաղաքական մրցակցությունը, ոչնչացրել են իրավականությունը:

Ըստ այդմ, Յուլյա Լավոչկինային թերեւս լավ կլիներ առավել հանգամանալից ծանոթանալ Հայաստանի իրողություններին, հասկանալ, թե ինչ է կատարվել ու կատարվում,

եւ նոր միայն հանդես գալ հայտարարություններով, որոնք ավելի մոտ կլինեն Հայաստանի իրականությանը եւ ըստ այդմ չեն լինի Հայաստանի հասարակությանը եվրոպացի գործընկերներից հեռանալու տրամադրություն «սադրող»:

Понравилась статья? Поделиться с друзьями: