Ոխերիմ դաշնակից է՝ պատժում է: Արա Պապյան

Դիվանագետ, «Սասնա ծռեր» կուսակցության աջակից Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից գազի թանկացման մասին.

Այն, որ ՀՀ սահմանին Գազպրոմը Գազպրոմ Արմենիային գազը ծախելու է 165$ հազար խորանարդ մետրը՝ հասկացանք: Դե ոխերիմ դաշնակից է՝ պատժում է: Չենք ընդունում նման քաղաքականությունը, բայց հասկանում ենք:

Բայց այն, որ հայաստանյան ընկերությունն այդ գնին ավելացնում է 75% մինչև սպառողին հասցնելը և վաճառում հազար խորանարդ մետրը 290$ -ով՝ արդեն նորմա՞լ է:

Հիշեցնեմ՝ առաջ դա կոչվում էր թալան»:

Понравилась статья? Поделиться с друзьями: