Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, մի քանի հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: |

Մերկասառույցի պատճառով բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ.