Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները, Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել դին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի, 07-ի վիրավոր ուղևորների և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: