Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 15 վիրավոր
